▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում «Նեմեսիսի» տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ–ի ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, ու չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես ՀՀ պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարի դրացիական քայլ»,- Անկարայում պատասխանելով թուրք լրագրողի հարցին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես էլ կարող էի հազա՜ր տարբեր պատճառ գտնել՝ Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ ՀՀ-ը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,- հավելել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее