▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ տեսել գեթ մեկ զինվոր, որ գետինը ճանկռելով կգնար կոնֆետը կվերցներ. կամավորականը` Փաշինյանին

Պատերազմի կամավոր մասնակից Սերգեյ Դարբինյանը տեսաուղերձում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկին, որում նա ասել էր, թե «զորամասում կանֆետ էին շպրտում, զինվորները ճանկռելով էդ կանֆետների հետևից վազում էին»:

«Ես 2007-2009 թվականին ծառայել եմ Կապանում ու Գորիսում և իմ ծառայության ընթացքում չեմ տեսել սոված զինվոր, չեմ տեսել գեթ մեկ զինվոր, որ գետինը ճանկռելով կգնար կոնֆետը կվերցներ: Նիկոլ Փաշինյանը արժեզրկել է ու արժեզրկում է ամեն ինչ: Քանի մենք հանդուրժում ենք այդ երևույթին, մենք կստանանք ամենասարսափելին:

#ՀայԶինվորը_սոված չի եղել, ֆլեշմոբ, տարածեք, կամ ձեր ակնթարթային ուղերձը տեղադրեք ձեր էջով…»,- ասել է կամավորականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее