▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն եղել ինչ-որ մեկի տակ...

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ:

Ըստ а1plus.am-ի, անդրադառնալով նաև որոշ վերլուծաբանների այն կարծիքներին, թե այս քայլով ՀՀԿ-ն փորձում է Ռոբերտ Քոչարյանի «տակից հանել» դաշնակցությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.

«Ես չեմ կարծում, որ 125- ամյա Հայ հեղափոխական դաշնակցությունը երբևէ իր պատմության մեջ եղել է ինչ-որ մեկի տակ: Ես սա որպես պատմաբան եմ ասում, ՀՅԴ-ն լուրջ, ազդեցիկ քաղաքական ուժ է, անկախ ամեն ինչից: Մի բան ակնհայտ է, ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական-քաղաքական վերջին 125 տարվա պատմության մեջ շատ մեծ է և չի կարելի այն թերագնահատել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее