▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չընդունված դիմորդների խնդրին կտրվի իրավական ընթացք

«Պարզվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ուզում ընդառաջ գնալ մեր առաջարկություններին։ Մենք փոխեցինք մեր մարտավարությունը․ շարունակելու ենք մեր ակցիաները և պահանջելու ենք, որ վերականգնվի մեր երեխաների սովորելու իրավունքը, որը խլվել է որոշ պետական այրերի կողմից»,- այսօր՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց չընդունված դիմորդի ծնողը՝ հայտարարելով, որ դիմորդների խնդրին տրվում է իրավական ընթացք։

«Այս ընթացքում մի շարք կազմակերպություններ, անհատներ զանգերով հայտնել են, որ սատարում են մեզ և պատրաստ են աջակցելու բոլոր հարցերում։ Դեռ նախօրոք իր աջակցությունն էր հայտնել իրավաբանական ընկերության տնօրեն Ալեքսանդր Կոչուբաևը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենք ընդունել են Կոչուբաևի առաջարկը, քանի որ ԿԳՄՍ նախարությունը չի ուզում հարցին որևէ լուծում տալ։

«Երկուշաբթի օրը մեր երեխաների հետ ԿԳՄՍ նախարության մոտ ակցիա ենք կազմակերպելու և պահանջելու ենք հանդիպում նախարարի հետ»,- ասաց ծնողը։ Վերջինի կարծիքով ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ փորձում է համոզել իրենց, որ ընդունեն նախարարության առաջարկած տարբերակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее