ԱԺ-ում պատագամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն այսօր ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և վերաբերում էր պատմամշակութային արժեքներին` մասնավորապես «Փակ շուկա»-ին:
«Ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները, որոնցով լիազորված է»,-հարցրեց պատգամավորը:
Վարչապետն էլ պատասխանեց.
«Մշակույթի, քաղաքաշինության նախարարները զեկուցել են, քննարկվել է այս հարցը, բանակցել են նաև Քաղաքապետարանի հետ` որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որ հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»:
Պատասխանը չգոհացրեց Ն. Փաշինյանին, ով և ասաց.
«Ձեր Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան Ձեր այս պատասխանը: Ամբիոն եք բարձրացել` ժամանակ լրացնելու համար, գոնե երեք րոպե խոսեիք: Ի՞նչ են զեկուցել, այդպես էլ հասկանալի չեղավ, հերթական անգամ չունե՞ք պատասխաններ։»:
Վերը ասավածին հաջորդեց վարչապետի հակահարվածը.
«Ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, միշտ նույնն են և անհետաքրքիր են արդեն: Ձեզ իմ կարծիքը չի հետաքրքրում, ոչ պատմամշակութային արժեքները, ոչ` հասարակական խնդիրները, այլ սեփական ամբիցիաները բավարարելը՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելը։
Կարող եմ վիրավորել, բայց հարգում եմ ԱԺ-ն և չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին»:
Տեսանյութը` Ա1պլյուս-ի