«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:
Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» դեմ պատասխան խաղում (1-0), ինչի պատճառով բաց էր թողել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (3-2):
«Ձեր աջակցող հաղորդագրություններն ինձ իսկապես օգնում են վերականգնվելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է Մխիթարյանը: