Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլ ախմախություն չկա՞ր ասելու... Չէ մի չէ, մի հատ էլ անուն-ազգանունների վեթինգի առաջարկ արեք:

Ինչպես կարելի է նման մակարդակի իջնել։ Այստեղ են ասել` «Ձեր նմաններն են խայտառակում ռեսպուբլիկան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին, ասել էր. «Հայկ Ալումյանն էն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության մեջ է մեղադրվել դատարանի կողմից, կալանավորվել է : Հայկ Ալումյանը պետք է փոխի իր անունը, քանի որ Հայկ անունը պատիվ չի բերում այդ անունը կրող մյուս քաղաքացիներին»:


