▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր տեղն ու դերը խառնել եք...ավագանու անդամն՝ Արաբկիրի թաղապետին

Ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց է ուղղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին.

«Կարծես թե Ձեզ մոտ կոլեկտիվի հետ խնդիրները չեն հարթվում, ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը»:

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն էլ պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Մնացած բամբասանքների մասով կարծում եմ՝ ծախսել հարգալից ավագանու անդամների, քաղաքապետի ու մնացած ներկաների ժամանակը չարժե վատնել»,-ասաց Դանիելյանը: Սրան շատ բուռն արձագանքեց Անի Խաչատրյանը. «Դուք չպետք է ասեք, թե իմ ժամանակն ինչպես վատնեմ, ձեր տեղն ու դերը խառնել եք, պարոն թաղապետ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее