▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր տղան ի՞նչ հետք է թողել , պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը

Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին, անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։ Այս մասին գրել է հերոս Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը: Նորատուսում Նիկոլ Փաշինյանը կարդացել է զոհերի անունները՝ չհիշատակելով հարյուրավոր կյանքեր փրկած հերոսին:

«Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից, կատարելով առաջադրանքը, փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք։

Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում։

Դուք դատապարտված եք ի վերուստ։

Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее