Մալազիայում կենդանիներ վարժեցնող կնոջը ազատազրկում է սպառնում՝ իսլամի պատվիրանները խախտելու, տվյալ դեպքում Ուրազա-Բայրամ տոնին շան թաթերը լվանալու համար:
Կինը բանտում կարող է հայտնվել 5 տարի ժամկետով` համացանցում հայտնված տեսանյութի պատճառով:
Իսլամում արգելված է տանը շուն պահելը, իսկ կենդանու մորթին և թուքը մահմեդականին չպետք է դիպչեն:
Մուսուլմանների կարծիքով շան թուքը մաքուր չէ, ուստի մարդուց անաղարտություն է պահանջվում:
Իսկ կենդանիներ վարժեցնող կինը ժխտում է այս ամենը՝ նշելով, որ տեսագրությունն արված է 2010 թվականին և այստեղ վիրավորական ոչինչ չկա և ծոմի ավարտը կարելի է նշել ոչ միայն մարդկանց այլև կենդանիների հետ.փոխանցում է Lifenews-ը: