▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվածների ով լինելը Արցախում շոկ է առաջացրել. galatv.am

galatv.am-ը, հիշեցնելով, որ ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ անցած տարեվերջին իրականացրած մահափորձի հետքերով ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում երկու քաղաքացի ձերբակալվել են, գրում է, որ Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կայքի  հետ զրույցում ասել է, որ այդ ձերբակալությունների համար հիմք են հանդիսացել որոշ փաստեր՝ տեսաձայնագրություններ, ինչպես նաեւ հեռախոսազանգեր: «Իրավապահ մարմինները համապատասխան փաստեր ունեն, որովհետեւ վիդեոձայնագրություններ են եղել, այդ սարքը աշխատել է հեռախոսի միջոցով, ուզում եմ ասել, որ կասկածյալների ձերբակալման առումով ոստիկանները փաստեր ունեն, բայց քանի որ քննություն է ընթանում եւ ձերբակալվածների ով լինելը արդեն իսկ շոկ է առաջացրել տարբեր շրջանակներում, հաստատ պետք է պարզեն դրդապատճառները եւ այլն: Վարկածների մասին կարող եմ ասել, որ շատ վարկածներ կան, բայց ամեն մեկը արժանի է մանրազնին քննարկման եւ ուսումնասիրման, այդ իսկ պատճառով ես չէի ուզենա շտապել եւ որեւէ բան ասել մինչեւ վերջնական արդյունքը, որովհետեւ ամեն մի փոքր սխալը կարող է վնասել ընդհանուր գործին»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее