▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ, արդարադատության ավագ Ս Մ-ն, ենթասպա Գ Գ-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս Գ-ն ձերբակալվել են։

Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее