▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, ում Փաշինյանն ասում էր՝ «Ռադդ քաշի, համբալի մեկը

Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը։ Այս պահին գտնվում է Ոստիկանության Արաբկիր բաժնում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

***

Հայտնի է դարձել, թե այսօր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալելիս՝ ինչ պատճառաբանություն են ներկայացրել։ Օսիպյանին ձերբակալել են «խուլիգանություն կատարելու կասկածանքով»:

Այդ մասին լրատավմաիջոցներին ՆԳՆ-ից են հայտնել։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել։

Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ արցախցի Օսիպյանին ձերբակալել են։ ՆԳՆ-ից էլ ասում են՝ «խուլիգանություն կատարելու կասկածանքով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее