Պոռոտախոսությունը չի օգնի. մենք զիջում ենք Վրաստանին
Ի՞նչ եք կարծում՝ անցյալ տարի քանի՞ օտարերկրացի է ժամանել Վրաստան։
2013թ. Վրաստան է այցելել ավելի քան 5 մլն արտասահմանցի հյուր՝ 21%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ 4.5 մլն բնակչությամբ երկրի համար սա տպավորիչ թիվ է՝ համաձայնեք։
Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի մի մասը գտնվում է ռուսական վերահսկողության տակ, Ռուսաստանի հետ հակադրությունը չեզոքացված չէ։
Այսքանով հանդերձ՝ մեր հարևան երկիրն արտաքին աշխարհում ունի գրավչություն, վստահություն։
Վստահությունը ձեռք է բերվում կոնկրետ քայլերով, քաղաքական և տնտեսական բարեփոխումներով։ Դրա շնորհիվ է, որ Վրաստանում ձևավորվել է եվրոպականին մոտ սպասարկման որակ, օտարերկրացին իրեն պաշտպանված է զգում իշխանության կամ որևէ օլիգարխի ոտնձգություններից։
Վրաստանում շահավետ է նաև ներդրումներ անելը, բիզնես դնելը։
Հայաստանը գրավիչ ու վստահելի երկիր չէ՝ չնայած մեծ սփյուռքի առկայությանը։
Ոչ ունևոր խավերի համար՝ Քոբուլեթիում հանգստանալն ավելի ձեռնտու է, քան՝ Ծաղկաձորում թալանվելը։
Հարուստները փողերը շաղ են տալիս դուբայներում՝ գերադասելով սեփական կայֆերն անել հասարակության աչքից հեռու։
Տնտեսության օլիգարխացումն ու կոռուպցիայի բաձր մակարդակը հեռու են վանում պոտենցիալ ներդրողներին։
Լավ կլինի, որ մենք ձերբազատվենք ավելորդ ազգային սնապարծությունից և ուսումնասիրենք վրացական փորձը։
Սովորելն՝ ամոթ չէ։