«Ձեռնարկատերը պիտի հասկանա, որ իր բիզնեսը զարգանում է հասարակության շնորհիվ, և դրա համար պետք է պատասխանատվությամբ վերաբերվել ձեռնարկատիրական աշխատանքին»,- այս մասին նշել է ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` այսօր Ծաղկաձորում` ուսուցիչների վերապատրաստման դասընթացին` հանդես գալով որպես հրավիրյալ դասախոս:
Դասընթացը նախաձեռնել է «Հասաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն` ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնկացում են 110 ուսուցիչներ` տաբեր մարզերից: Ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին ապահովել կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով, նպաստել նրանց ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Մասնակից ուսուցիչները եռօրյա սեմինարի ընթացքում պիտի յուրացնեն ձեռնարկատիրական ու քաղաքացիական կրթության չափորոշիչները` ավագ դպրոցների աշակերտներին փոխանցելու համար:
Ռալֆ Յիրկիյանի հետ դասընթացին մասնակից ուսուցիչները քննարկել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը, ինչպես նաև ոլորտի` ՀՀ –ում առկա խնդիրները և դրանց հաղթահարման մեխանիզմները:
Նշենք, որ ՎիվաՍել ՄՏՍ-ը չի հանդիսանում դասընթացների հովանավոր: «Հասաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ- նախագահ Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով` Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել է դասընթացին, քանի որ նրա կարծիքով ՎիվաՍել ՄՏՍ-ը ՀՀ-ում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնադիրներից է:
Նանե Բագրատունի