▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը

Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նշվում է, որ նա միջազգային հետախուզման մեջ էր հայտնվել այս տարվա հունվարին Ռուսաստանում՝ քրեական աստիճանակարգում  ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով։

Կուբանը «նայող» Գեորգի Մանուկյանին, որը հայտնի է «Թբիլիսցի Ժորիկ» մականունով բերման է ենթարկվել Չեռնոգորիայի Տիվատ օդանավակայանում։

Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն ինքն է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Այդ ժամանակվանից նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։ Բանտարկվել է 2017 թվականին՝ շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը բեկանվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее