Ռուսական «комсомольская правда»-ն անդադարձել է 26 տարի առաջ Ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերին:
Հոդվածը հիմնված է պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանի հիշողությունների վրա:
«26 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ցեղասպանություն է իրականացվել տեղի հայ բնակչության նկատմամբ»,- նշում է պարբերականը և հավելում.
«Ադրբեջանական իշխանությունների իմացությամբ, նրանց անմիջական աջակցությամբ տեղի ունեցան զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրագությամբ ու դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությանը: Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա ագտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցող զանգվածային ջարդերը արձագանքն էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանին միանալու կամքի արտահայտմանը»:
Պարբերականը նշում է, որ տասնյակ մարդիկ, որոնց մեղքը միայն հայ լինելն էր, սպանվեցին սադիստական դաժանությամբ:
«Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում նախապես պլանավորված է եղել: Շարունակում է կայքն ու հավելում.
«Հանցագործները հստակ գիտեին իրենց անելիքը: Բաժանվելով 50-80 հոգանոց խմբերի՝ նրանք ուղղակի ներխուժում էին հայերի տները, դաժանորեն սպանում մարդկանց: Երբեմն նրանց փողոց էին հանում և տանջալից ստորացումներից հետո բենզինով հրկիզում:
Ոչնչացվում էին ամբողջ ընտանիքներ: Օրինակ՝ Մելքումյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվեցին»:
Պարբերականը մանրամասն ներկայացնում է Սումգայիթյան ջարդերի ամբողջ պատմությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: