▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեղյալ է համարվել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը

ԵՄ-ն ընդլայնել է ռուսաստանցիների «սև ցուցակը» ՝ այնտեղ ընդգրկված գործիչների թիվը 21-ից դարձնելով 33 մարդ: Գրում է  ИТАР-ТАСС-ը:   Դրանից բացի՝ ԵՄ պետությունները պայմանավորվել են  չեղյալ համարել հունիսին Սոչիում  կայանալիք Ռուսաստան-ԵՄ  գագաթնաժողովը:

«ԵՄ-ն պահանջում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում»,-ասել է Հերման Վան Ռոմպեյը և հավելել.

«Ռուսաստանի հետագա գործողությունների դեպքում ԵՄ-ն այլ պատժամիջոցներ կկիրառի՝ այդ թվում՝ տնտեսական»:

Ռոմպեյը նշել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյուքները և հետագայում ևս չի ճանաչելու:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները վրեժխնդրության  դրսևորում չեն, այլ ընդամենը միջոց, որն ուղղված է ճգնաժամի վերացմանը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее