▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ փոխանցել էի թղթեր ՀՊՏՀ-ի ռեկտորի` ԱՄՆ-ում գողություն կատարելու վերաբերյալ». Հակոբ Ասլանյանը` Ժաննա Անդրեասյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանին հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ նրան է փոխանցել թղթեր, որոնք կապված են ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, ում մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու համար: «Դուք ուսումնասիրե՞լ եք այդ գործերը»,- հարցադրեց նա:

«Շատ ուշադրությամբ ուսումնասիրել ենք, պաշտոնական հարցումներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանների, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի հարցով»,- պատասխանեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее