Երկու օր առաջ էր ասացի՝ համբալ բառը շրջանառության մեջ մտավ, ահավոր նեղացան, բայց հեչ չեն նեղացել, որ ասել եմ Ալիևի տուզիկն է, կապ չունի, թե այդ մարդուն ինչ ես ասում, Ալիև բառը կպցրու, ամեն ինչ մարսելու է, չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը, այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Փաշինյանի մասին։
«Այն ժամանակ մարդիկ կարող է մտածեին՝ դե լավ, իսկապես այս հարիֆը ի՞նչ անի․ հիմա պատերազմ է, փորձ չուներ, այսպես ստացվեց և այլն, և այլն․․․ հիմա ի՞նչ պիտի ասի, հիմա Նիկոլ Փաշինյանի համար ձայն տվողը ինքը իրեն հարց պիտի տա՝ ես ինչի՞ համար եմ ձայնս տալիս այս մարդուն, որ իմ ինքնությունը փոխի՞, իմ պատմությունը փոխի՞»,-նշել է նա։


