Լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու կառավարության կայքում հասանելի չէ ծառայողական մեքենաների մասին տեղեկությունը։ Վերջինս, մասնավորապես նշել է.

«Ես չգիտեմ՝ կառավարության ավտոմեքենաների թիվը արդյոք պետք է հրապարակված լինի, թե չէ»։
Այն դիտարկմանը, որ նախորդ կառավարությունների օրոք այդ թիվը հասանելի է եղել, Աղաջանյանն ասաց, որ նման տեղեկություն չունի. «Եթե նման խնդիր կա, անպայման կանդրադառնանք, օր առաջ կհրապարկենք, հատկապես, որ կառավարության մեքենաների թիվը կրճատվել է»։


