▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտեմ՝ սրան ինչ ասեմ, ինչ անուն տամ». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր Էրեբունիում: Չգիտեմ՝ սրան ինչ ասեմ, ինչ անուն տամ:

Հեղափոխություն արած քաղաքացին իր քաղաքի գույքին այսպես չի վերաբերվում»:

Կադրերն՝ Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից, որն էլ , իր հերթին, գրել է․ 

«Քաղաքը մաքրելը, աղբամանները փոխելը մի խնդիր է, այդ ամենը նույնությամբ պահելը ավելի բարդ խնդիր է:

Մենք պետք է սովորենք նորմալ օգտվել աղբամաններից, այրվող իրերը չգցենք, չվնասենք, քարեր ու ավազ չլցնենք մեջները:

Էրեբունի վարչական շրջանում նոր աղբաման է այրվել: Չեմ ցանկանում հավատալ,որ դիտավորյալ են այրել, բայց պատահական այրվելու դեպքում է նույնիսկ արդարացում չկա: Նույնիսկ փոքրիկ ծխախոտի այրվող հատիկը կարող է վնասել մեր քաղաքի, մեր գումարներով գնված գույքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее