Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կանանց նվիրված մեծ տոն էր կազմակերպել ,,Համազգային վստահություն,, հասարակական կազմակերպությունը: Նախագահ՝ Աստղիկ Խաչատրյան: Տոնի առաջին բաժինը նվիրված էր իմ հեղինակած ,,Մեր օրերի հայ անվանի կանայք,, վերտառությամբ գրքին: Միջոցառումից առաջ համերգային դահլիճի ճեմասրահում մի քանի լրագրողներ՝ զինված ձայնագրիչներով ու տեսախցիկներով, հարցազրույց էին վարում գրքի հեղինակ... Վերժինե Սվազլյանի հետ: Ես և Աստղիկ Խաչատրյանը զարմացած նայում էինք այդ տեսարանին: Բանագետ-բանահավաք, ցեղասպանությունը վերապրածների մասին մի քանի գիրք ստեղծած Վերժինե Սվազլյանն էլ հաճույքով հարցազրույց էր տալիս: Կամացուկ լրագրողուհիներից մեկին հարցրեցի, թե արդյո՞ք գիտի, թե ով է գրքի հեղինակը: ,,Իհարկե, այս տիկինը, ով մեզ հարցազրույց է տալիս,,-պատասխանեց լրագրողուհին... Պարզապես այդ գրքում ակնարկ կար Վերժինե Սվազլյանի մասին, ու լրագրողիկներն էլ տեսնելով նրա լուսանկարը, մտածել էին, թե՝ Լևոն Մութաֆյանը... Վերժինե Սվազլյանն է... Չգիտես, խնդա՞ս, թե՞ լաս այս տգիտության ու ոմանց փառասիրության վրա...
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք