|
Լրագրողները Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանից հետաքրքրվեցին՝ վերջին շրջանում Վայոց ձորի ուղղությամբ են կրակում, ինչո՞ւ է հակառակորդը հենց այս հատվածը թիրախավորում. «Մեր սահմանը փոխվել է՝ բնագիծը փոփոխության է ենթարկվել: Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- ասաց պաշտոնյան: |


