Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2018 թվականին արձանագրվել է 7224 աղիքային ինֆեկցիա, այս տարվա տվյալները չեն հրապարակվել:

«Կենդանիների հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը լեշմանիոզ հիվանդության քարտեզագրում է կատարել: Այս հիվանդությունը հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին է պատկանում, որը փոխանցվում է մոծակներով թափառական շներից: Մենք հիմա խայտառակ իրավիճակ ունենք աղբահանության հետ եւ չի բացառվում, որ Երեւանում գոյություն ունի լեշմանիոզի բարձր ռիսկ: Ոչ ոք չի գնահատել այդ ռիսկը»,-հայտարարեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այսօր առկա է սանիտարահամաճարակային պայթյունավտանգ իրավիճակ, թռչունների անկում:
Նրա խոսքով, վերջերս Շիրակի մարզում կենդանիների անկում է գրանցվել, որովհետեւ չեն պատվաստվել, բայց դրա մասին ոչինչ չի ասվել:


