Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ չի բացառվում, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ իրականացնի ուժային մարմիններում, այդ թվում՝ ԱԱԾ-ում:

Սանասարյանը ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում գրել էր, որ անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերում: Հարցին, թե ո՞ւմ կամ ո՞ր կառույցին էր ակնարկում, Սանասարյանը նշեց. «Պարտադիր չէ, որ ինչ-որ կառույցի ակնարկեմ, բայց իմ մտահոգությունները, ամեն դեպքում, վարչապետին ասել եմ, հուսով եմ՝ վարչապետը դրանցից հետևություններ կանի, կամ կստուգի իմ ասածները»:

Դիտարկմանը, որ ապրիլի 24-ին ինքը ՔՊ-ի հետ չէր, միայնակ էր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սանասարյանն ասաց. «Միայնակ չէի, իմ ընկերների հետ էի: Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել: Ընկերները նեղ օրերին իմ կողքին են լինում: Այս օրը ՊՎԾ-ն ինձ հրավիրել է, որ միասին բարձրանանք Ծիծեռնակաբերդ եւ մենք բարձրացել ենք, ես մենակ չեմ եղել»:


