▲ Դեպի վեր

Среда, 16.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Չի էլ կարողանում զենքերն իրարից տարբերել»․ Արշակ Աբրահամյան

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «7 տարի ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, 2 պատերազմ պարտված, կապիտուլյացիա ստորագրած, ամբողջ Արցախը և ՀՀ-ից սուվերեն տարածքներ զիջած (զիջող) «momi luysi pes ardar prkich nikol@» ոչ միայն բանակում չի ծառայել, այլ նաև առհասարակ գաղափար չունի զենքերից և չի էլ կարողանում դրանք իրարից տարբերել։
Նման անգրագետը հազիվ էլ «Իսկանդեռը 10%-ով է պայթել» մեղադրական թեզը հնչեցներ։
Հ.Գ. Պարտադիր չէր տեսախցիկների առջև հարցնել և հրապարակել, թե տվյալ ստորաբաժանումը ինչ զինատեսակով պետք է ծառայություն իրականացնի»։

***

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ պարեկային ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ով կարող է մոտենալ ծառայության ստորաբաժնում գտնվող զինապահոցին, ով կարող է այն բացել և ինչ պայմաններում կարող է զենք տրամադրել և կոնկրետ ում տրամադրել, հետևաբար հարց` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, խնդրում եմ պարզաբանել, արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ։
Պարզաբանեք խնդրում եմ՝ ՀՀ ո՞ր օրենքի, ո՞ր կետի համաձայն է Հայաստանի կառավարիչը մոտենում Կապանի պարեկային ծառայության զինապահոցին, զենք հանում, անկանոն շարժումներ անում, այն տեսանկարահանում և տարածում համացանցում։
Արդյոք արդեն ձեռբակալված են բաժնի հերթապահը և պատասխանատու պաշտոնյաները, ովքեր առերևույթ չեն կատարել իրենց պարտականությունները, չեն ցուցաբերել պատասխանատվություն զենքի պահման կանոների նկատմամբ։
Հ.Գ Նույնիսկ պարեկային ծառայողին զենք տալուց հերթապահը պետք է համոզված լինի, որ աշխատակիցը չի գտնվում հուզական վիճակում, չի օգտագործել թմրանյութ կամ ալկոհոլ, հանրության համար վտանգ չի ներկայացնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее