Ընդունում եմ, որ սեռական կյանքին վերաբերող որոշակի գիտելիքներ պետք են երիտասարդներին` հետագա ամուսնական կյանքում կիրառելու կամ էլ որոշակի բժշկական խնդիրներից խուսափելու համար, բայց չի կարելի ամեն մի լսած «ապուշ» բան հրապարակել` չգիտեմ սեռ. անդամների չափ ու կշիռ, կամ էլ այս կամ այն օտարալեզու ամսագրում լույս տեսած իբրև թե «գյուտ» հորջորջված հիմարություն... ամոթ է ուղղակի... էս սոց. ցանցի աջ կողմում էլ կարծես թե պարտադիր պայման է դրանց առկայությունը... իբրև հոգևոր հովիվ էլ մտածում ես, որ կարևոր առանցքային մի բան կարող է լինել, որով կարող ես օգտակար լինել մարդկանց խորհուրդներիդ կամ խոստովանությունների ժամանակ ու ընկնում ես LIK-երի տարափի տակ... նայողն էլ կասի, ահավասիկ հոգևորական-կուսակրոն մարդ դրած ամբողջ օրը ինչ նյութեր է կարդում.. ԼԱՅՔԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ ՁԵՎ ՉԿԱ՞... /չնայած ամոթ չի` հո նյութերի որակը չե՞նք բարձրացնելու, ամոթ չի՞.../ Մնում է տեսնել և խուսափել... թող նյութերի վրա աշխատեն...
Հայր Թովմա Խաչատրյանի գրառումը
Ֆեյսբուք