Լուրեր էին տարածվել, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը ծեծուջարդ կազմակերպելու պատճառով հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան-կրթահամալիրից:
Անդրադառնալով խնդրին` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց.
«Ամոթ է, չի կարելի երեխաներին ներքաշել ինչ-ինչ թեմաների մեջ»:
Ինչ վերաբերում է Նվեր Ծառուկյանի` ճեմարանից հեռանալու պատճառին, Իվետա Տոնոյանը մանրամասնեց.
«Անգամ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրենն է ասել, որ չի եղել ծեծկռտուք, եղել է երեխայական չարություն, իսկ այդ միջադեպից հետո ծնողները երեխային այլ կրթահամալիր տեղափոխելու որոշում են կայացրել»: