▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարողանում ուտել, խոսել, հասկանալ, պատասխանել, աչքերը բացել. դերասանուհու վիճակը շարունակում է ծանր մնալ

Երեկ հայտնել ենք, որ հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում են շատ ծանր։

ՄեդիաՀաբը գրում է, որ Արամյանի դուստրը` Էլլեն Գասպարյանը, նոր մանրամասներ է պատմել մոր առողջական վիճակի մասին:

««Մաման շատ վատ ա, ռեանիմացիայում ա, օրգանները ատկազ են տալիս, թվվածինն էլ չի հասնում ուղեղ»,- պատմեց նա:

Դստեր խոսքով` մայրը չի կարողանում ուտել, խոսել, հասկանալ, պատասխանել, աչքերը բացել:

«Միայն զգում ենք, որ կա´մ դիսկոմֆորտի մեջ ա, կա´մ ցավի, մեկ-մեկ էլ անհասկանալի բառեր է փորձում ասել»,- նշեց դերասանուհու դուստրը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее