▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Circle.am-ի պատասխանը Asekose.am-ին

Տեղեկացրել էինք, որ սառեցվել էին  asekose.am-ի այցելությունների գրանցումը circle համակարգում, ինչի առիթով և պարզաբանման խնդրանքով մենք նամակ էինք գրել այդ համակարգի պատասխանատու Ավետիս Ավագյանին:

 

Ավետիս Ավագյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև` առանց կրճատման ու մեկնաբանությունների և մեր կողմից նույնպես համարում ենք այս միջադեպն ավարտված:

 

Հարգելի ԱՍԵԿՈՍԵ թիմ,

Համաձայն եմ Ձեր այն տեսակետին, որ կարելի էր Ձեզ տեղեկացնել կայքի թվերի սառեցման մասին հենց սառեցման պահին, այլ ոչ թե 2 օր ուշացումով՝ ցավում եմ սրա համար։ Թվերը սառեցվել էին երկու հիմնական պատճառով. անմիջապես կանգնեցնել սխալ թվերի ցուցադրումը ձեր կայքի համար և պարզել, թե ով է կանգնած լցոնման ետևում։

Ստուգումը տվեց արդյունքներ։ Հայտնաբերվեց լցոնման եղանակը, քանակը, և IP հասցեն (Ռոստելեկոմ–ի ցանցից)։ Ավելին, հայտնաբերվեց թե ով է օգտվում այդ IP հասցեից։ Իմացվեց Անուն–Ազգանուն մի մարդու, որն, ի դեպ,  այս ոլորտի մասնագեր է (IT, PR)։ Այս խնդիրը քննարկվեց այդ մարդու հետ և իրենից, ի վերջո, ստացվեց նամակ «...անկեղծորեն ցավում եմ...ներողություն...» և այլ նմանատիպ խոսքերով (ի դեպ` այդ անձը հավելյալ փորձ է կատարել նաև այլ կայքերի հետ): Ինչպես մենք Ձեզ հետ միասին որոշեցինք, հաշվի առնելով այդ նամակի բովանդակությունը, այն որ այս ամենը տեղի է ունենում տոնական օրերին, այս Անուն–Ազգանունը չի հրապարակվի։

Նաև` ինչպես մենք քննարկեցինք մեր նամակագրության մեջ` նման զգուշացումները կարող են սթափեցնել ինչպես համակարգում գրանցվածներին, այնպես էլ նրանց «արջի ծառայություն» մատուցողներին, որոնց արարքների բուն հիմքն ու դրդապատճառների իրական նպատակը, կոնկրետ, այս դեպքում` թողնում եմ պարզելու Ձեր ցանկությանը:

Ես ուրախ կլինեմ ձեզ ետ ընդունել համակարգ, ինչպես նաև կհարգեմ Ձեր որոշումը համակարգից հեռանալու մասին։

Ինչ կապված է Ձեր ցանկությանը Circle.Am–ին այլընտրանքային համակարգ ստեղծելուն։ Ամենայն անկեղծությամբ ողջունում եմ այս միտքը։ Մրցակցությունը ընկած է պրոգրեսի հիմքում։ Մրցակցությունը «կստիպի» տանել Circle.Am–ը առաջ։

Համարում եմ այս միջադեպը ավարտված։ Ուրախ կլինեմ պատասխանել Ձեր այլ հարցերին, եթե լինեն։


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքով՝
Ավետիս Ավագյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее