▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկալովկայի ՀՀԿ֊ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ֊ի ցուցակում․ ինչպե՞ս է գյուղում փող բաժանել

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ 

Չկալովկայի ՀՀԿ֊ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ֊ի ցուցակում․ ինչպե՞ս է գյուղում փող բաժանել

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։

Վահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և համարվում է ՀՀԿ-ական համակարգի ներկայացուցիչ։

2021 թվականին նա ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանի դաշինքով մասնակցում է Սևանի համայնքապետի ընտրություններին, եւ արդյունքում կրկին զբաղեցնում Չկալովա համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այդ ժամանակ Սարգիս Մուրադյանը հանդես էր գալիս որպես ընդդիմադիր թեկնածու և հենց այդ դիրքավորմամբ էլ ստացավ ընտրողների վստահությունը։

Այսօր նույն այդ ընդդիմադիր դաշինքով ընտրված վարչական ղեկավարը հայտնվել է ՔՊ-ի ցուցակում և այդ մասին սոցցանցի իր էջում հպարտությամբ ազդարարել դեկտեմբերի 30-ի գիշերը։

Հետաքրքիր է, որ դրանից օրեր առաջ` հավանաբար ՔՊ ցուցակում ընդգրկվելու երազանքի շեմին,  Վահրամ Կարապետյանը «Ամանորի նվերի» անվան տակ գումար է բաժանել համայնքի բնակիչներին։ Վարչական ղեկավարը հայտարարել է, որ գումարը տրամադրել է իր անձնական միջոցներով, սակայն այդ «միջոցառումը» լուսաբանվել է համայնքապետարանի պաշտոնական էջով։ Սա տեղի է ունեցել ընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում և անմիջապես այն փուլում, երբ նա ընդգրկվել է իշխանության ցուցակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее