▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկարողացա 2-3 մետրանոց փտած պարան ճարել ու ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքնասպանություն գործի.Պարույր Հայրիկյան

«Սա հրադադարի համեմատաբար մեծ խախտում էր, իսկ, թե ում էր ձեռնտու՝ կարող եմ ասել, որ ոչ Ադրբեջանին ու Թուրքիային:  Նրանք կնախընտրեին վիճակն այսպես լարված պահել, որովհետև իրենց ոչ թե Արցախն, այլ Հայաստանն է հետաքրքրում:  Իսկ Ռուսաստանի ստոր, սրիկայակական շահագրգռվածության մասին շատերն են խոսում: Մեզ մոտ հիմա ճգնաժամ է,  քանի որ Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է Ռուսաստանի հետ ու «անհույս պատանդ» լինելն այնքան ակնհայտ է, որ ռուսները նույնիսկ չեն էլ թաքցնում իրենց արհամարհական վերաբերմունքը: Բայց սա ուղղվող հարց է, ես գիտեմ, թե ինչպես պետք է խոսել ռուսների հետ: Նրանք մեկ անգամ արդեն իմ առջև ծնկի են եկել: Եթե այսօր մեզ ճիշտ չպահենք, Հայաստանի վերջը կգա: Կմնա Երևանի նահանգ՝ Ռուսաստանի կազմում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին՝ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով.

«Այսօր շտապում էի և չկարողացա 2-3 մետրանոց փտած պարան ճարել ու ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքնասպանություն գործի: Ինչո՞ւ էի ցանկանում որ պարանը փտած լիներ...չէի ցանկանա, որ մեռներ, թոռներ ունի: Բայց, գոնե կխոստովաներ իր մեղքը»:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝  ինքնասպանություն պետք է գործեր նաև Սերժ Սարգսյանը՝ 80-ական թթ.զենքով կռվելու մասին հայտարարությունից հետո.

«Նախագահն ասում է՝ 80-ական թթ.զենքով ենք կռվել: Այս հայտարարությունից հետո պետք է ինքնասպանություն գործեր, որովհետև 2016 թվականին կռվել նույնիսկ 2000 թվականի զենքով, դա դավաճանություն է: ԱԳ նախարարն էլ պետք է անմիջապես հեռանա աշխատանքից»

ԱԻՄ նախագահն անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուն.

«Հովիկ Աբրահամյանը դժբախտ մարդ է: Սերժ Սարգսյանը զոհաբերեց նրան: Սարսափելին այն է, որ արժանապատվության բացակայությունը դարձնում են մեր էությունը: Այս կերպ ցույց են տալիս, որ հայերն ընդհանրապես մարդ չեն: Հովիկ Աբրահամյանը գնալուց առաջ պետք է ասեր՝ ես հրաժարական եմ տալիս, Սե՛րժ, այս ուր ես ինձ ուղարկում, այդ խուժանների մոտ: Նրանք բոլորը շպիոն են: Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ էր միայն նրա համար, որ Արցախի կարգավիճակը չփոխվի»:

Պարույր Հայրիկյանը խոսեց նաև  խաղաղապահների հարցի մասին.

«Այն, ինքնին դրական գաղափար է, որովհետև կապված է խաղաղության հետ, բայց չի կարող կողմերից մեկին մեծ քանակությամբ զանգվածային ոչնչացման հարձակողական զենք տրամադրած խաղաղապահ ուժեր բերել, նա առավելագույնը կարող է մյուս ուժերի հետ մասնակցել: Սրիկան չի կարող լինել խաղաղապահ: Այս բոլոր զոհերի մեղավորը ռուսն է, քանի որ եթե խաղաղության կողմնակից է՝ զենք չէր մատակարարի»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее