▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չլիներ էս չարք իշխանությունը, չէր լինի պատերազմը, չէինք կորցնի Հադրութը, տղերքին. Գեղամ Նազարյան

Կես տարի առաջ Աբգարս Կարախանբեյլիի մոտ հայրենիքի սահմանները պաշտպանելիս կերտեց իր ուղին դեպի Երկինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին նահատակվել է Արցախյան 44-օրյա պատերազմում:

«Կես տարի առաջ Աբգարս Կարախանբեյլիի մոտ հայրենիքի սահմանները պաշտպանելիս կերտեց իր ուղին դեպի Երկինք։ Կես տարի Աբգարս երկնքում է։ Չլիներ էս չարք իշխանությունը, չէր լինի պատերազմը, չէինք կորցնի Հադրութը, տղերքին։ Աբգարս կշարունակեր ծառայությունը, այսօր կզանգեր, կպատմեր ինչ են արել։ Ես կասեի՝ տես ինչ շուտ անցավ կես տարին։ Կպատմեի ֆուտբոլից, Իսլանդիայի հետ խաղից եւ մարզադաշտում չէր լինի որդուս, Հայկազի, Նարեկի, Արիսի մեծադիր լուսանկարները։

Հիմա Աբգարս Երկնքում ա։ Կարոտում ենք Աբգարս։ Կարոտում ենք ու խոստանում կատարել պատգամդ, պահանջդ։ Աբգար դու մեզ ուժ ես տալիս։ Դուք մեզ ուժ եք տալիս»,- գրել է Նազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее