▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ճշգրիտ նկարագրել է անցած դարակզբում տեղի ունեցածը, ու արդարացի եզրակացության հանգել` չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն:

<<Եթե չլիներ 1917թվականի ռուսական հեղափոխությունը, ապա Կովկասյան բանակը կգրավեր Կոստանդնուպոլիսը: Բայց բանակին հետ են կանչում, ու բոլշևիկյան Ռուսաստանը դուրս է գալիս պատերազմից: Նույն ընթացքում հույներն ու իտալացիները շարունակում էին ջարդել թուրքերին: Մենք չպետք է խանգարեինք ու պետք է թողնեինք, որ նրանք մինչև վերջ ջարդեին: Սակայն Լենինը հայտարարում է` չէ', դա Անտանտի իմպերիալիստների պատերազմն է աշխատավար թուրքերի դեմ: Եվ օգնում է Թուրքիային` տալով զենք, ոսկի, փող: Ահա, այսպիսի ճակատագրական, աշխարհաքաղաքական սխալներ կատարեց խորհրդային Ռուսաստանը իր գոյության հենց սկզբից: Դա Լենինի մեղքով եղավ, ով թույլ մտքի տեր մարդ էր: Նրան դուրս էին վռնդել համալսարանից, իսկ խելացիներին չեն վտարում: Եթե չլիներ Լենինի աշխարհաքաղաքական սխալը, ապա այսօր Թուրքիան չէր լինի, իսկ մենք կօգնեինք, որ ստեղծվեր Հզոր Հայաստան>>:

armarlur.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее