▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է Բաքվում, ամուսնացել՝ 19 տարեկանում. հետաքրքիր 10 փաստ՝ Յուրա Մովսիսյանի մասին

Թեև Յուրա Մովսիսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի հրավիրվում Հայաստանի հավաքական, շարունակում է ցանկալի անձ մնալ հայ ֆուտբոլասերների շրջանում: «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող հարձակվողը մեծ ներդրում է ունեցել ազգային հավաքականի վերջին տարիների հաջողություններում, և իր հրաշալի գոլերի ու անմնացորդ նվիրվածության շնորհիվ վաստակել հայրենակիցների սերը:

ArmFootball.com-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր 10 փաստ Յուրա Մովսիսյանի մասին, որոնք կօգնեն ավելի լավ ծանոթանալու 29-ամյա հայ գոլահարի հետ:

1. Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականին, Բաքվում: 12 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մովսիսյանն իր հարցազրույցներում երբեք չի խոսել ծննդավայրի մասին, որին ընդհանրապես կարևորություն չի տվել:

2. Նա իր մարզական կարիերայի կարևորագույն տիտղոսը նվաճել է 2009 թվականին, երբ նույն «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում նվաճեց ՄԼՍ-ի գավաթը: Ի դեպ, այդ հաղթանակի շնորհիվ ամբողջ չեմպիոնական թիմը հյուրընկալվեց Սպիտակ տանը՝ հանդիպելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Մովսիսյանը չերկմտեց, երբ հրավեր ստացավ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում: Նա երկրի գլխավոր թիմում իր նորամուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին, երբ «Հրազդան» մարզադաշտ էր հյուրընկալվել Իրանի հավաքականը: Այդ ընկերական մրցավեճում հյուրերը հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով: Մովսիսյանը խաղաց ընդամենը 15 րոպե, քանի որ թեթև վնասվածք ուներ:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Յուրայի առաջին գոլին հավաքականի կազմում երկրպագուները ստիպված էին սպասել ընդամենը ևս 22 օր, երբ հարձակվողը բացեց հաշիվը «Եվրո-2012»-ի ընտրական փուլի՝ Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղում (2:2): 5. Դանիական «Ռանդերսում» հանդես գալու ժամանակ, երբ ֆուտբոլիստն իրեն լավ դրսևորեց նաև հավաքականի կազմում, նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել իսպանական «Էսպանյոլը», ուկրաինական «Դինամո Կիևը» և ռուսական մի շարք հայտնի ակումբներ, բայց Յուրան անսպասելիորեն ընտրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Կրասնոդար» տեղափոխվելու տարբերակը:

6. Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները երբեք չեն մոռանա, թե նոր թիմի կազմում ինչպիսին ստացվեց Մովսիսյանի նորամուտը: «Սպարտակը» հյուրընկալել էր Գրոզնիի «Թերեքին»: Հայ գոլահարն էլ ոչ ավել, ոչ պակաս 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, ինչը պատմության մեջ չէր հաջողվել «Սպարտակի» և ոչ մի նորեկի: Ոգևորված նրա փայլուն խաղով՝ ռուսական ակումբի երկրպագուները սկսեցին երգել. «Самый лучший из армян - это Юра Мовсисян» («Հայերից լավագույնը Յուրա Մովսիսյանն է»):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Մովսիսյանն այլևս չի հրավիրվում հավաքական: Բայց սա առաջին անգամը չէ, որ այս ֆուտբոլիստը նման խնդրի է բախվում: Մալթայի հավաքականի դեմ խաղից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան մեկ օրով հեռացրել էր ազգային թիմի ճամբարից՝ հետագայում հայտարարելով, որ պատճառը կարգապահական բնույթ է կրել: Յուրան նույնպես ընդունեց իր սխալը և վերադարձավ հավաքական: Եղավ անակնկալ պարտություն Մալթայի հավաքականից 0:1 հաշվով, իսկ օրեր անց գրանցվեց մեր ֆուտբոլային պատմագրության ամենափառահեղ էջերից մեկը: Մերոնք հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին դանիացիներին, իսկ Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ:

8. 2016 թվականի սկզբին Յուրան «Սպարտակից» վարձավճարով տեղափոխվեց «Ռեալ Սոլթ Լեյք»: Հենց այդ ակումբում էր նա ժամանակին մինչ Եվրոպա տեղափոխվելը բոլորին իր մասին խոսել տվել: Թեև դա ընդամենը վարձակալություն է, քանի որ ֆուտբոլիստի իրավունքները դեռևս պատկանում են ռուսական ակումբին:

9. Խաղացողն ամուսնացել է բավականին վաղ տարիքում՝ 19 տարեկանում: Նրա կնոջ անունը Մարիաննա է: Տղան՝ Արմանը, լույս աշխարհ է եկել 2010 թվականին, իսկ աղջիկները՝ Աիդան և Էմման, համապատասխանաբար 2012-ին ու 2016-ին: Յուրան հատուկ դաջվածք ունի՝ նվիրված իր երեխաներին:

10. Մովսիսյանի մանկության սիրելի թիմերը Մադրիդի «Ռեալն» ու «Արսենալն» են: Ֆուտբոլային կուռքը լոնդոնյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին է:

 

Արման ԱԲԵԼՅԱՆ

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее