Երեկ, օգոստոսի 27-ին, է ծնվել Asekose.am -ի «Թոփ Տես» հաղորդման հաղորդավարուհի, լրագրող Անի Հարությունյանի եւ Սամվել Գեւորգյանի առաջնեկը: Հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգեւել, ում անվանել են Անաիս: Փոքրիկը լույս աշխարհ է եկել Էրեբունի բժշկական կենտրոնում :

Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Ի դեպ, շնորհակալություն է հաղորդավարուհին հայտնում Էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար, դեմս ի բժիշկներ Անդրանիկ Պողոսյանի, Աննա Մալումյանի եւ Սերոբ Միքայելյանի:

Asekose.am - ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և անհոգ մանկություն:

Ի դեպ, նշենք, որ «Թոփ Տես» -ը 2 շաբաթով ուշ կվերադառնա եթեր ՝ ի տարբերություն մեր մյուս հաղորդումների


