|
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը:
Հայկական Ժամանակն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը» ,-գրում է սկզբնաղբյուր կայքը։ |
Չոբանյանը, հնարավոր է, դառնա նախարար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



