vivaronews.am-ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային գծով տնօրեն Միխայիլ Ցորկը պատմել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» 42 մլն. եվրո վճարեցին Հենրիխի ձեռք բերման համար:
«Հենրիխ Մխիթարյանի վերջին մրցաշրջանը «Բորուսիայում» հիանալի էր: Նրա տեղափոխության դեպքում մենք խնդիրի առաջ էինք կանգնել. թույլ տալ հեռանալ նրան մի տարուց, թե վաճառել նրա տրանսֆերը մաքսիմալ թանկ: Արդյունքում, վաճառեցինք ավելի թանկ, քան Հյումելսին»,-նշել է գերմանացին: