▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարները, տեսնելով Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դավաճան»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

news.am-ն է գրում և նշում, որ այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները նկատել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանին եւ սկսել են վանկարկել «Դավաճան»:

Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխայի հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее