▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չունեի պատճառ, որ չցանկանայի լրագրողների ներկայությամբ պաշտպանել իմ թեզը

newsbook.am-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտական աստիճան ստանալուց հետո խոսել է  լրագրողների հետ ու նշել է, որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում ժողինստիտուտի միջանցքներում այն ժամանակ, երբ ինքը պաշտպանում էր իր գիտական թեզը: «Ես չունեի  պատճառ, որպեսզի չցանկանայի լրագրողների ներկայությամբ պաշտպանել իմ թեզը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ նշել է, որ ինքը ևս ցանկացել է նկարահանել պաշտպանությունը, բայց թույլ չեն տվել: Նա նաև ասել է, որ Մարգարյանը փայլուն է պաշտպանել թեզը, ուստի ինքը կցանկանար, որ լրագրողներն այն լուսաբանեին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում և Newsbook-am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее