«ՊԵԿ-ի հետ կապված խնդիր չունենք, խնդիրը կոդի հետ է կապված: Քանի որ նախկինում կոկորդիլոսներ չեն ներմուծել հատուկ կոդ չկար դրա համար: Կա թռչունի, առանձին կենդանու համար և պարզաբանվեց, որ, եթե ձու ենք բերելու դա ներմուծելու ենք թռչունի անվան տակ, իսկ կոկորդիլոսը` կենդանու»,-լրագրողների հետ զրույցում ասել է կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող, «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը՝ նշելով, որ իրենք ներկրելու են ձու. մեկ ձվի գինը 400 դոլար է:

Ներկրելու են նաև աֆրիկյան երկրներից նեղոսյան կոկորդիլոսներ: Հիմնական նպատակը զբոսաշրջիկներին զարմացնելն է։ Հետագայում՝ երբ կոկորդիլոսները մեծանան, նրանց ատամները կօգտագործվեն ոսկերչության, ոսկորները պարֆումերիայի մեջ, սակայն ոչ Հայաստանում: Նախատեսվում է Գյումրիում կոկորդիլոսի կաշվի արտադրամաս հիմնել:
Մանրամասն՝ տեսանյութում


