Մենթահամակարգը ավտորիտար ռեժիմների անխուսափելի բաղադրիչն է: Հասարակական սրացումների ժամանակ ամենազգայունը էս համակարգն է, առաջինը սրանց են քսի տալիս, առաջին պատնեշները սրանցով են սարքում, սրանց են անել տալիս բաներ, որ սրանք գործի մտնելիս չէին էլ երեւակայում, ինչ-որ տեղ ստրկական վիճակների մեջ են դնում, ու էս պոռնոկառավարման համակարգում սրանց այլ բան չի մնում անել, քան ծառայել բոլոր այն եղանակներով, որոնցով կբանեցնեն իրենց: Սրանց առանձնահատուկ սորտերը անասելի ստեղծագործականություն ու նվիրում են ցուցաբերում անօրինական հրամանների կատարման գործում, նոեր պագոն, մի քանի մանեթ ռոճիկ ավել, մի քանի դաստա կաշառքի շանս, թոշակի անցնելիս էլ մի-մի Ֆիրդուսի ու Դոստոեւսկի են կտրում գլխներիս, մոռանում են, թե իրենք ինչ էին առաջ, ու մոռանում են, որ մենք լավ էլ հիշումն ենք, թե ով էին իրենք առաջներում. ասա մենթիս նախկինը որն է ...
Ես մի քանի անգամ ասել եմ` կրկնեմ, ոստիկանները երեք խմբի են բաժանվում, ըստ իս, իսկական ոստիկաններ` գող ու ավազակ բռնող, իրենց համար խելոք իրենց գործին, որ երբեք ձենները չես առնի, երբեք չես տեսնի, որ նրանց բանեցնեն ցուցարար ծեծելու, ծաղրելու, կանանց ձեռ գցելու եւ սուտ վկայություն տալու գործում, մի օր էլ 20 տարի անց կիմանաս, որ քրեականի էսինչ բաժնում աշխատելիս էսքան մարդասպան ու ավազակ է բացահայտել-բռնել, բայց ... դատախազություն ու դատավորները ջրել են ... , գաիշնիկներ` Ճանապարհային ոստիկաններ, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն երրորդ խմբի` մենթերի, հոգով, գեներով ու ծնննողներով միլիցոնց հետ: Ահա հենց սրանք են ավտորիտար, մերձավտորիտար ռեժիմների առաջնային խրամատում մարդկանց իրավունքները ջարդելու, իրենց քառակուսի գլխներով մեկնաբանելու, «ֆաս» հրամանը չոբանի շան պես անձնվիրաբար կատարելու գործիքները: Սիստեմը չէ միլիցուց, միլիցին է սիստեմից: Հայաստանի համակարդկային, հակաժողովրդական ռեժիմը պիտի փոխել ու սրանց փոխած կունենանք, փոխած կունենանք դատախազներին, դատավորներին, կարգադրիչներին..., միլիցա փոխելով հարց չի լուծվում:
Արդ եւ հետո, թե մարդ կա` մարտի է ելել սեփական եւ մերձավորաց հասարակ մարդկային իրավունքների պաշտպանության համար, պիտի պատրաստ լինի եղած եւ հետագայում առավել սաստկացող պետական եւ իշխանական բռնությունների դեմ, արտահայտվեն դրանք միլիցոնցով, անհասկանալի գնումներով, գալստական պատգամավորներով, ստախոս ու կուզիկ լրատվամիջոցներով, թե «էսինչի բարձր հովանու ներքո ... » հիմարաբանություններով: Հարկավոր է պատրաստ լինել եւ ծեծվելու, եւ կռվելու, եւ նստելու, եւ դատվելու, եւ, իհակե, հաղթելու: Մեր 5000 տարեկան երկիրը նախնիք մեզ չեն թողել, որ մի քանի գողուբոզերով, իրենց հասկացած «կայուն պետականությամբ» եւ «ազգային անվտանգությամբ» ուտեն` պրծնի գնա, բա մեր թոռներին ի՞նչ ենք պատասխան տալու, էլի Ֆրեզնո՞, էլի՞ Կրասնոյարսկ, էլի Սալոնի՞կ, առը հա, պրծավ կանաչ խիարը, թող իրանք տոմսի հերթ կանգնեն, թե Կոշում նստելու չեղան: Սա չհայտարարված պատերազմ է երկրի մարդկանց դեմ, ու մենք արժանի չենք լինի մեր մեծերին, եթե չընդունենք էս մարտահրավերը ու չկռվենք:
Չխեղճանաք, չնահանջեք, իսկականից նահանջի տեղ չկա:
Լևոն Բարսեղյանի գրառումը
Ֆեյսբուք