▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, որ Ալիևի «հայելային» պատասխանը դառնա այս պահանջը»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «պատկերացումը» խաղաղության մասին
«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»։
Նիկոլ Փաշինյան
● Սա էլ անօգնական հավաստիացում է Ալիևին առ այն, որ Հայաստանը սպառազինվելու կամ ուժային դիսբալանսը փոխելու ցանկություն չունի: Սա է Փաշինյանի պատկերացումը խաղաղության մասին: Չզարմանաք, որ այս կետին Ալիևի «հայելային» պատասխանը դառնա պահանջը, որպեսզի պայմանագրով արձանագրվեն ՀՀ ԶՈւ առավելագույն թվաքանակը կամ սպառազինության թույլատրելի տեսակները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее