▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա անթույլատրելի է.Փոստանջյանը՝ «ԵԼՔ»-ի նոր ծրագրի մասին

«ԵԼՔ» դաշինքը օրերս նոր ծրագիր ներկայացրեց՝ «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրվող քաղաքացիներին», ինչը նրանց մեկնաբանմամբ նշանակում է, որ այն բոլոր մարդիկ, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով ձայն տալ, «ԵԼՔ»-ի իշխանության գալուց հետո կստանան 15.000 դրամ։

Ավելին, «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համամիտ չէ, որ այս քայլը նույնպես ընտրակաշառքի մի ձև է. «Մենք այդ գումարը տրամադրելու ենք Երևան քաղաքի բյուջեից, որն օրենքով պատկանում է երևանցիներին»,-ասել էր նա:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս ծրագրին՝ նկատեց. «Ընտրակաշառքի դեմ ընտրակաշառք առաջարկելն ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է: Չեմ կիսում այդ կարծիքը, ավելին՝ դատապարտում եմ: Դա անթույլատրելի է: Հանրային գումարները պետք է նպատակային ծախսվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее