▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». այլ ոչ թե թույլ տրված սխալների վրա անիմաստ ծանրանալու ժամանակավրեպ ջղաձգումներ...

Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ: Համոզված եղեք, միայն այդ դեպքում կարող են մեզ հասկանալ ինչպես մեր բարեկամները, այնպես էլ թշնամիները»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее