▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա Հայաստանի ոչ բարեկամական քայլերից մեկն է․ Զախարովա

Դա Հայաստանի ոչ բարեկամական քայլերից մեկն է․ Զախարովան՝ «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Մենք տեսել ենք «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման թեմայով Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցում է ուղարկվել գերատեսչական գծով: Դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել: Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կընդունվեն միջգերատեսչական մշակումներից հետո: Հարկ է նշել, որ հիշյալ մեկնաբանությունն արվել է պաշտոնական Երևանի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերից և հայտարարություններից հետո: Նման հայտարարությունները չեն բխում Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից»,- ասել է Զախարովան:

Թարմացված․ Մենք երբեք կասկածի տակ չենք դնի ցանկացած պետության` իր ներքաղաքական կուրսը դրսևորելու ինքնիշխան իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության հայտարարությունները:

«Մեզ չի կարող չմտահոգել Հայաստանի ղեկավարության անարդյունավետ, երբեմն վիրավորական հռետորաբանությունը: Մենք առաջարկել ենք Հայաստանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ միջոցներ: Հորինում էին, թե ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանից: Հետո սկսեցին վիրավորել և նսեմացնել, ինչը հատուկ չէ հայ հասարակությանը: Հետո որոշեցին ԵՄ առաքելություն հրավիրել, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հարևան պետությունների դեմ, օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի: Հիանալի հասկանում ենք արևմտյան երկրների կողմից մեր հայ գործընկերների վրա ճնշումները: Եթե Երևանը շարունակի նման կուրսը, անդառնալի վնաս կհասցվի մեր դաշնակցային հարաբերություններին»,-ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее