Անվտանգության սեկտորի այն հատվածը, որը սրբորեն պաշտպանվում էր նախկին իշխանությունների կողմից, շարունակվում է պաշտպանվել նաև այսօրվա իշխանությունների կողմից. Էդմոն Մարուքյան
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը:

Նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:
Դիտեք նաև՝


