▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա միակ միջոցն է, որով կկարողանանք ազատվել Սյունիքը Երևանից անջատելու ծրագրի սպառնալիքից. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն. Սյունիքը մեր լինելիության երաշխավորն է

Բոլոր բանական հայերը շարունակում են պնդել, որ ամբողջ ճակատով պետք է իրականացնել սրբող-մաքրող հարձակում և դիրքավորում Սյունիքում:

Դա միակ միջոցն է, որի շնորհիվ կկարողանանք ազատվել Սյունիքը Երևանից անջատելու ծրագրի սպառնալիքից: Մենք տեսնում ենք թուրքահաճո Նիկոլը առարկում է, շարունակում է մեր անունից հնազանդություն և հավատարմություն հայտնել թուրքերին:

Քարտեզում զետեղված է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում (1922-1936) ընդգրկված Խորհրդային Հայաստանի Հանրապետության և Իրանի հետ մեր երկու սահմանները, որն ունեցել ենք մինչև Իրանը Թուրքիայի հետ կփոխանակեր փոքր Մասիսը և շուրջ 10 կիլոմետր Նախիջևանի սահմանը՝ այն տրամադրելով Թուրքիային:

Տես՝ քարտեզի Դավալու և Յանջա նշումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее