Ինչպես հայտնի է, Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել «Բորնմուտի» հետ (1-1), իսկ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը:
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկար, թե ինչպես է հայ կիսապաշտպանը ժամանում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ՝ հետևելու թիմակիցների ելույթին, ընդ որում՝ ոչ մենակ: Նրան ընկերակցում էր քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, իսկ բրիտանական պարբերականը գրել է, թե Մխիթարյանը խաղին ներկայացել է ընկերուհու հետ:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական կանխատեսումների, Հենրիխը խաղադաշտ կվերադառնա մարտի 13-ին՝ մասնակցելու Անգլիայի գավաթի խաղարկությունում «Չելսիի» հետ հանդիպմանը: